Ծանրամարտի ԵԱ. Այսօր Հայաստանն ունի երկու մասնակից
Սպորտ
10:52 20/04/2026
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Այսօր Հայաստանն ունի երկու մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պայքարը կսկսի 12:00-ին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը` 58 կգ քաշում ելույթ կունենա 18:00-ին:

Հիշեցնենք, որ Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը ընթանալու է Եվրոպայի առաջնությունը։ Կանանց հավաքականում ընդգրկվել են Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Աննա Ամրոյանը, Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder