Ծանրամատի ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը` փոխչեմպիոն
Սպորտ
14:06 20/04/2026
Հայաստան

Ծանրամատի ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը` փոխչեմպիոն

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում `Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ու 124 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ, 150 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.00-ին  ելույթ կունենա նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուիցիչ՝  Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծանրամատի ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը` փոխչեմպիոն