Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը կպայքարի երրորդ ոսկե մեդալի համար
Սպորտ
17:55 21/04/2026
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը կպայքարի երրորդ ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2023 և 2024) Գոռ Սահակյանը կպայքարի իր երրորդ ոսկե մեդալի համար:

Այդ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկի 19:00-ին:

Նախորդ օրը Գառնիկ Չոլակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել են արծաթե մեդալներ: 

Հիշեցնենք, որ Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը ընթանում է Եվրոպայի առաջնությունը։ Կանանց հավաքականում ընդգրկվել են Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Աննա Ամրոյանը, Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը կպայքարի երրորդ ոսկե մեդալի համար