«Հրապարակ». Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին և մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին
Օրվա մամուլ
08:39 21/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին և մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեև օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին և իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա և՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է և շան լափ թափել պատասխանատուների վրա։ Հատկապես զայրացել է նրանից, որ Գյումրուց և հարակից համայնքներից գրեթե մարդ չի մասնակցել միջոցառմանը: Լավագույն հաշվարկներով՝ 100-200 տեղացի է եղել, ամբողջ բազմությունը Երևանից իր հետ գնացածներն ու մարզպետների հավաքագրած մարդիկ են եղել։

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը և ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», և բուռն քննարկում է եղել: Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին և մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին: Ամենից շատ բաժին է հասել Սարիկ Մինասյանին, որ գոնե մի հազար մարդ չի կարողացել հավաքել: Ասել է, որ հրապարակում գտնվողներին ինքը դեմքով ճանաչում է` իր մշտական ուղեկիցներն են, որ տարբեր միջոցառումներին լինում են, «դուք մի մարդ չեք կարողացել բերել»։ Սարիկին էլ նախատել է՝ Գյումրու ՀԷՑ-ի մասնաճյուղը դրել ենք «տակդ», չես կարողանում մարդ բերել։ Ասում են` այս խոսակցությունից «մեր Սարիկն» այնքան է վատացել, որ դրանից հետո է Ֆեյսբուքում բաց տեքստով հայհոյանք գրել իրենց քննադատող քաղաքացու հասցեին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder