Քաղաքացին ասում է՝ ես ուզում եմ ուղեվարձը վճարել, բայց ինձ գժի տեղ են դրել, իրենք ստվերը չեն վերացրել. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
14:52 21/04/2026
Հայաստան

Քաղաքացին ասում է՝ ես ուզում եմ ուղեվարձը վճարել, բայց ինձ գժի տեղ են դրել, իրենք ստվերը չեն վերացրել. Մեսրոպ Մանուկյան

«Ասում են՝ ասֆալտը կփռենք, կպրծնենք, նոր ջրահեռացումը կանենք։ Դա նույնն է, որ անցյալ տարի Ամիրյան փողոցը ասֆալտ արեցին, էս տարի քանդում են, մայթերը լայնացնում են»,- Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ

Մանուկյանը՝ անդրադառնալով Իսակով պողոտայի վրա անձրևից հետո առաջացած լճին։

 Նա նշեց, որ պողոտայում արդեն գծանշումն արել են, իսկ այն շինարարության ավարտի վերջին ակորդն է։

 «Էս մարդիկ պլանավորել չունեն, գիտելիքների պակաս ունեն, և այդ պակասը ստվերի պես իրենց հետևում է։ Ես ասել եմ՝ իրենք համ դիլետանտ են, համ թալանչի են, դրա համար էլ բոլորը միքս է տվել»,-ասաց նա։

Անդրադառնալով ուղեվարձի չվճարելու բոյկոտին, Մանուկյանը նկատեց, որ ժողովուրդը ընդդիմությանը լսում է և բոյկոտել է, իս ՔՊ-ից զզվում է.

 «Ես իրենց «ժամո» եմ արել վաղը չէ մյուս օրը միասին ման գանք փողոցում, թող ժողովուրդը մեր մասին և իրենց մասին կարծիք արտահայտի»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ հավելելով որ կարող է և Խարբերդ հրավիրի, բայց այդ դեպքում ստիպված կլինեն ոստիկանություն կանչել, որովհետև տեղի բնակիչները «կծեծեին» ՔՊ-ական ավագանու անդամներին։

Մանուկյանը դատապարտելի և անթույլատրելի համարեց ավտոբուսի վարորդների նկատմամբ բռնությունը, նաև անթույլատրելի  համարեց Տիգրան Ավինյանի «ապօրինի հրահանգները», որպեսզի վարորդները գումար հավաքագրեն։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, վարորդը հետևի երթևեկության անվտանգությա՞նը,  թե՞ սկսի հաճախորդի հետ կռվի բռնվել։ Ես չեմ հանդիպել չվճարող մի քաղաքացու, ով ասի՝ ես չեմ ուզում վճարել, ասում է՝ ես ուզում եմ, բայց ինձ գժի տեղ են դրել, իրենք ստվերը չեն վերացրել, մի հատ տուռնիկետ պիտի դնեին ու նաև կամերաներ, որ հաշվեին մարդկանց քանակը։

Վարորդների իրավասությունը չէ գումար հավաքելը, դա ապօրինի հրահանգ է, որը տալիս է Տիգրան Ավինյանը։ Չկա պետության մեջ մի կառույց, որ գա ասի Տիգրան Ավինյանին՝ տղա ջան, դու ո՞վ ես, որ ապօրինի հրահանգներ ես մարդուն ասել տա, դու ո՞վ ես, որ մարդուն դրդես, որ ապօրինի  գործունեության ծավալի։ Վարորդի հետ կնքած պայմանագրում կա՞ գրված, որ ավտոն կանգնացնի, ասի՝ չեմ քշում ավտոբուսը։ Իհարկե չկա»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder