Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակաhшրել է ավտոբուսի վարորդին. Մանրամասներ՝ Հալաբյան փողոցում կատարված դեպքից
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքով ձեռնարկվում են միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ներքին գործերի նախարարությունից։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- տեղեկացրեցին ՆԳՆ-ից։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ով դանակահարվել է Հալաբյան փողոցում։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է։