Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա Երևան քաղաքի բյուջեից 30 մլն դրամի յուրահատուկ հարգանքի տուրք էր ախուրյանցի Անոյին. Մանուկ Սուքիայան
«Չզեկուցվող հարցերի փաթեթում կար Ախուրյան քաղաքի Ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանն աջակցելու նպատակով 30 մլն դրամ աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծ»,-ավագանու նիստում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Ողջունելով մայրաքաղաքի կողմից մյուս համայնքներին օգնություն տրամադրելը՝ ավագանու ընդդիմադիր անդամը գտնում է, որ Ախուրյանը պատահական չի ընտրված։
«Ես կարծում եմ, որ սա Երևան քաղաքի բյուջեից յուրահատուկ հարգանքի տուրք էր ախուրյանցի Անոյին։ Այնպես որ՝ ապրի Երևանի քաղաքապետարանը, որ այս նախընտրական շրջանում ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար 30 մլն դրամ փող է տալիս»,-ասաց Սուքիասյանը։
Նա անդրադարձավ նաև մեկ այլ չզեկուցվող նախագծի, որով հողային տարածքների ծածկագրերի փոփոխություններ է արվում։
Սուքիասյանը բացատրեց, որ այդ որոշմամբ հողերի նշանակությունը փոխում են, որ հետագայում շինթույլտվություն տան։
«Ինչպես ծանոքս է ասում՝ Երևանում այնքան հող են հատկացրել, որ խանդի հող էլ չի մնացել»,-պատկերավոր ներկայացրեց Մանուկ Սուքիասյանը։
