Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնում է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր մասնակցել է ԿԸՀ-ում կայացած նիստին, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերել է հենց իրենց դիմումին՝ կապված օրենքում կատարված փոփոխության հետ, որով արգելվում է ընտրություններին մասնակցող ուժերին օգտագործել անձնանուններ։
«Նպատակ կար ստանալու իրավակիրառի դիրքորոշումը։ Դիրքորոշումն էլ սպասելի էր»,- ասաց Մելոյանը։