Լուծումը հունիսի 7-ից առաջ կարճ բանաձևումների ստեղծումը և դրա շուրջ հասարակության կոնսոլիդացիայի ապահովումն է. Սուրենյանց
Քաղաքական
16:42 22/04/2026
Հայաստան

Լուծումը հունիսի 7-ից առաջ կարճ բանաձևումների ստեղծումը և դրա շուրջ հասարակության կոնսոլիդացիայի ապահովումն է. Սուրենյանց

«Մի բան է մերժել իշխանության քաղաքականությունը, դրա հետ համաձայն չլինելը և այլ բան է դրա դեմ պայքարելը»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նշելով, որ կանգնած ենք կարևոր ջրբաժանի առաջ՝ Սուրնյանցն ասաց, որ հունիսի 7-ը պետություն ունենալ-չունենալու միջև ընտրություն է լինելու։

Նա նկատեց, որ արցախյան առաջին պատերազմից հետո հայ ժողովուրդը շատ մոտ էր Ցեղասպանության բարդույթը հաղթահարելուն։

«Հիմա ցեղասպանվածի բարդույթը վերադարձել է և ավելի է նորոգվում, որովհետև «արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը դատարկ հռետորաբանությւոն չէ, այլ պետական քաղաքականություն»,- ասաց Սուրենյանցը՝ տեղեկացնելով, որ Ալիևի աշխատակազմի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ի կրթական ծրագրերը և հրատարակած գրքերն ամբողջն այդ նարատիվի վրա են հիմնված, որի վառ ապացույցը Ստեփանակերտի մայր եկեղեցու ավերումն է, ՀՀ տարածքների գռնագրաված մնալը, Արցախի հայաթափումը։

 Այդ ամենի համատեքստում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը կարևորեց հունիսի 7-ի ընտրությունները։

 «Արդյո՞ք մեր հասարակությունը զգում է գոյաբանական վտանգը, արդյո՞ք քաղաքակրթական պատասխան ունի Ադրբեջանի, Թուրքիայի, ուլտրալիբերալիստական գլոբալ ուժերի և նիկոլ Փաշինյանի իրացրած քաղաքակնությանը և արդյո՞ք մենք հունիսի 7-ին պատասխան կտանք , թե ոչ»,-ասաց Սուրենյանցը՝ նկատելով, որ մի կողմից օտար աջակցություն ունեցող իշխանությունն է իր շատ նպատակային քաղաքականությամբ, մյուս կողմից ընդդիմություն, որը ձևակերպել է խնդիրները բայց դեռ չի գտել հասարակությանը կոնսոլիդացնելու բանաձև։

 Հայտնելով, որ տելեգրամյան իր ալիքում անկախ իր կամքից ՔՊ-ի գովազգն է գալիս, բանախոսը նկատեց, որ տոտալ գրոհի հետ գործ ունենեն և հունիսի 7-ից առաջ կարճ բանաձևումների ստեղծումը և դրա շուրջ հասարակության կոնսոլիդացիայի ապահովումը, ճիշտ կոմունիկացնելով հասարակությանը՝ ապագա վտանգի զգացումը և դրան ադեկվատ արձագանելու լուծումը կարող են գտնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder