Կուսակցություն-դաշինքները՝ դիմող-չդիմող-հրաժարվածները, այսքան ամեն ինչից հետո էլ չեն փոխվել
Վերլուծություններ
23:25 22/04/2026

Կուսակցություն-դաշինքները՝ դիմող-չդիմող-հրաժարվածները, այսքան ամեն ինչից հետո էլ չեն փոխվել

Տարիներով չփոխվելու մասին կարող եք դրական մտածել։ Բայց երբ տարիները վերընտրել են Փաշինյանին ու նրա՝ մարդասպանության գործունեությունները, ու այսօրվա ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները իրենց գործունեությունը Փաշինյանի դեմ խոսելն են համարում պարզապես, ու Փաշինյանին այսքան տարի թողնելով վարչապետ՝ հավատում են կարծես թե սեփական, «այս անգամվա» ընտրությունում միակ-միակ հաղթանակներին, դրական համարելը այդպես չփոխվելը անմտություն է։

Խոսք չի գնում տմարդ Փաշինյանին քննադատել, նրա դեմ խոսել չկարողանալու մասին, կամ նիկոլի նման խոսելու մասին։

Ետ նայելով ու համեմատելով, ցավալիորեն հասանելի է միտքը, որ փոփոխություն չկա։ Ու միայն մի հնարավորություն կա հաղթելու ընտրություններում՝ այն չպետք է լինի։

Ուղղակի զարմանալի է՝ ՀՀ քաղաքացիներին գնալ հանդիպելու երաժշտության տակ. Երաժշտություն պետք չէ, դրա ժամը ու տեղը չէ, ինչ երաժշտություն էլ լինի՝  հանգիստ բերողը չէ։

Գնալ ՀՀ քաղաքացիների հետ հանդիպման ժպտացող ու խնդացող դեմքերով, թեև մարդիկ հավաքվում են Հայաստան ու Արցախ մտածելով, ու չեն գտնում ժպտալու առիթ։

Այսօրվա քաղաքականները տարիներ շարունակ գովել են մարդկանց իրենց հարմար ժամերին, գավել են... նրանց մասերի բաժանելով։ Ամեն մեկն իր մասն է սիրում, թեև ոչ մեկը նիկոլ փաշինյան չի սիրում։ Նիկոլ ատող միլիոնները ոնց կերևան, եթե մեկ, մեկ, մեկերը չեն գումարվում իրար։

Ամեն մեկը իր սիրելի մասը դնում է իր դիմաց՝ ցուցադրվելու համար։

Առանց փոփոխությունների։

Միակ բանը, որ փոփոխություն կբերեր կուսակցություններին ու դաշինքին, բոլոր ՀՀ քաղաքացիները գնահատում են նախ և առաջ որպես սա՝ ընտրությունն  չպիտի լիներ այսպես։

(շարունակելի)

ՀՀ քաղաքացի Անահիտ Ոսկանյան


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder