ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ
Քաղաքական
15:24 22/04/2026
Հայաստան

ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» դաշինքն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար մինչ այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողով երեք քաղաքական ուժ է ներկայացրել ընտրական ցուցակները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը։ Այս մասին լրագրողներին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։ 

Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ օգտահաշվի 23 հայտ են ստանցել. «Սա չի նշանակում, որ այդքան առաջադրում ենք ունենալու, օգտահաշիվ  ունենալը դեռևս չի նշանակում դիմել առաջադրման համար»։

Առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 23-ը ժամը 18.00-ն է։

Նշենք, որ այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն են ընտրական ցուցակները ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder