Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկում է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նիստը։
Նախքան նիստի մեկնարկը, Խ. Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց, որ առաջին նիստի ընթացքում հիմնականում խափանման միջոցի հարցն են քննարկելու։
«Խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնելու հիմքերը գոյություն չունեն, հույս ունեմ, Խաչիկ Գալստյանը և գործով անցնող Արամ Քոչարյանն այսօր տնային կաանքից կազատվեն»,- ասաց պաշտպանը։
Նա ընդգծեց, որ Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանն ընտրակաշառք բաժանելու հետ երբևէ առնչություն չեն ունեցել, չունեն, «քաղաքական հետապնդման զոհերի հետ գործ ունենք»։

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։