Իրանի արտգործնախարարը ժամանել է Իսլամաբադ, բայց ԱՄՆ-ի հետ չի բանակցի
Քաղաքական
22:47 24/04/2026
Տարածաշրջան

Իրանի արտգործնախարարը ժամանել է Իսլամաբադ, բայց ԱՄՆ-ի հետ չի բանակցի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Պակիստանի մայրաքաղաք, որը միջնորդում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը։ Այդ մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Արաղչիի Պակիստան, ինչպես նաև Օման և Ռուսաստան այցի մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման ջանքերը քննարկելու համար։

«Արաղչին ժամանել է Իսլամաբադ», - հաղորդել է Tasnim-ը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հաստատել է, որ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, մեկնում են Պակիստան՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպելու։

Tasnim լրատվական գործակալությունը, առանց աղբյուրներին հղում անելու, հաղորդել է, որ Արաղչին Պակիստանում բանակցություններ չի վարելու ԱՄՆ-ի հետ։ Գործակալությունը նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Պակիստան կատարած նրա այցի վերաբերյալ հայտարարության մեջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին որևէ հիշատակում չի եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder