Ապրիլի 24-ին մենք ընդգծում ենք այն անխզելի կապը, որը միավորում է ֆրանսիացի և հայ ժողովրդին. Մակրոն
Քաղաքական
14:07 24/04/2026
Աշխարհ

Ապրիլի 24-ին մենք ընդգծում ենք այն անխզելի կապը, որը միավորում է ֆրանսիացի և հայ ժողովրդին. Մակրոն

«Այս ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին»,-X-ի իր միկրոբլոգում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա ընդգծել է.

«Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2019-ին Ելիսեյան պալատի ղեկավարը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder