Հայրս իր ընտանիքով Թուրքիայից է փախել Սիրիա, այնուհետև՝ Բեյրութ. Ռիտա Քույումջյան
Քաղաքական
15:54 24/04/2026
Հայաստան

Հայրս իր ընտանիքով Թուրքիայից է փախել Սիրիա, այնուհետև՝ Բեյրութ. Ռիտա Քույումջյան

«Շատ հուզված եմ։ Ես Բեյրութից եմ, այնտեղ էլ շատ վատ վիճակ է։ Հայի ճակատագիր է, ուր որ կերթանք, պատերազմների մեջ կմխրճվինք։ Հայրս և իր ընտանիքը թուրքիայից են փախել։ Կարողացելեն ինչ-որ ձևով Սիրիա հասնել և փրկվել»,-Panorama.am-ին ասաց Ծիծեռնակաբերդ այցելած լիբանանահայ Ռիտա Քույումջյանը, շարունակելով.

«Լիբանանում ամեն տարի ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, երեկ արդեն Անթիլիսաի եկեղեցում, ոգեկոչման երեկո էր անցկացվել։

Սիրիան և Լիբանանը հայության երկրորդ հայրենիքն էր, բայց դժբախտաբար նրանց թիվն էլ գնալով նոսրանում է։ Դա էլ ցավալի իրականություն է։ Անորոշ է, թե այս ընթացքով ուր կհասնենք։

Աշխարին ուղղված խոսքս այն է, որ խելքը գլուխը ղեկավարներ ունենան։ Ուր որ կնայենք անպատասխանատու ղեկավարներ են, չեմ հասկանում թե ինչ մտայնությամբ են աշխատում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder