Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
15:06 24/04/2026
Հայաստան
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ Աննա Աբաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 25-ին, 17:00-ից Է. Հասրաթյան 9/2 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ) ժամը 17:00–20:00։ Հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին նույն վայրից։
Նշենք, որ Աննա Աբաջյանը մահացել է նախօրեին։ Նա 52 տարեկան էր։
«Վերջին շրջանում նա առողջական խնդիրներ է ունեցել»,- գրել էր 168.am-ը։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder