Նորվեգիան 16 տարեկանից փոքր երեխաների համար արգելում է սոցիալական ցանցեր մուտքը
Աշխարհում
15:03 24/04/2026
Աշխարհ

Նորվեգիան 16 տարեկանից փոքր երեխաների համար արգելում է սոցիալական ցանցեր մուտքը

Նորվեգիան նախատեսում է սահմանափակել 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Կառավարությունը համապատասխան օրինագիծը խորհրդարան կներկայացնի մինչև տարեվերջ։ Արգելքը կվերաբերի 16 տարեկանից փոքր անձանց։ Տեխնոլոգիական ընկերությունները պարտավոր կլինեն ստուգել օգտատերերի տարիքը։

«Մենք ուզում ենք, որ երեխաները կարողանան երեխա մնալ իրենց մանկության տարիներին։ Խաղը, ընկերությունը և առօրյա կյանքը չպետք է ենթարկվեն ալգորիթմներին և էկրաններին», - ասել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Այսպիսով, Նորվեգիան միանում է Ավստրալիային և Հունաստանին, որոնք արդեն իսկ ներդրել են նմանատիպ սահմանափակումներ։ Գազետա.ռու-ն գրում է, որ Ավստրալիայում սահմանափակումն ուժի մեջ է մտել դեկտեմբերին և ազդել են 4.7 միլիոն հաշիվների վրա։ Հունաստանը կարգելի սոցիալական ցանցեր մուտքը 15 տարեկանից փոքր երեխաների համար՝ սկսած հաջորդ տարվա սկզբից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նորվեգիան 16 տարեկանից փոքր երեխաների համար արգելում է սոցիալական ցանցեր մուտքը