Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո
Քաղաքական
10:49 26/04/2026
Հայաստան

Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո

«Այս երեկո միասին իսկապես անհավատալի պահեր ունեցանք։ Ավելի քան 40,000 մարդ Հանրապետության հրապարակում՝ մեր սիրելի Երևանում, ինձ հետ երգում էր իմ երգերը»,-գրել է երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ հավելելով.

«Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել՝ որպես առաջին ժողովուրդ, ով քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Ցավը մեր սրտերում խորապես դրոշմված է՝ ինչպես դուդուկի հնչյունը, միաժամանակ, հենց սիրուց են մեր արմատները։ Մենք երբեք չենք մոռանա այն ճանապարհը, որը մեզ հասցրել է այստեղ։

Ես հպարտ եմ, որ հայ եմ, և անսահման շնորհակալ այս անմոռանալի երեկոյի համար՝ ինձ որպես միակ հայ արտիստի հնարավորություն տալու հանդես գալ ձեզ համար և կիսել իմ էներգիան ձեզանից յուրաքանչյուրի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder