Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկում է միջուկային նյութերի դուրսբերման հարցը
Քաղաքական
20:49 26/04/2026
Տարածաշրջան

Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկում է միջուկային նյութերի դուրսբերման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցությունների ընթացքում քննարկում է Իրանից միջուկային վառելիքի և այլ ռադիոակտիվ նյութերի հեռացման հարցը։

«Խնդիրն այն է, որ մենք պետք է հեռացնենք այն, ինչ ես անվանում եմ միջուկային փոշի, գիտե՞ք։ Բայց մենք պետք է հեռացնենք այդ միջուկային փոշին։ Մենք դա անելու ենք, և դա Իրանի հետ մեր բանակցությունների մի մասն է։ Մենք չենք ուզում, որ նրանք դրանից որևէ բան ունենան», -ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, միջուկային փոշի ասելով նա նկատի ունի միջուկային վառելիքը և այլ նյութեր, որոնք, նրա պնդմամբ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հարվածների ժամանակ։ Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder