Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
46 հազար դրամ թոշակով ես ուտե՞մ, ճամփորդե՞մ, թե՞ դեղ առնեմ. Թոշակառուն՝ «խորոված-փարթի»-ից հիասթափվել է
«Ամեն տարի էլ նշում եմ Քաղաքացու օրը, ընտանիքիս հետ»,-Ամիրյան փողոցում կազմակերպած «Խորոված-փարթիի» ժամանակ ասաց թոշակառու կինը։
Հարցին, թե խորովածո՞վ են նշում՝ թոշակառուն ասաց.
«Չենք կարող մեզ թույլ տալ 7 հազարով խորոված առնենք, թանկ է, մենք այդքան գումար չունենք, թոշակառու եմ»։
Թոշակը բարձրանալու մասին հարցին կինը պատասխանեց.
«38 հազար դրամից բարձրացել է 48 հազար։ Կոմունալնե՞րը տանք , է՞ս տանք... 5 հատ թոռ ունեմ, որին պահեմ։ Փոքր թոռս 2.5 տարեկն է, օրենք են հանել, մինչև պասպորտ չլինի ձրի դեղորայք չի ստանա; Ամեն դեղը 3-4 հազար դրամ է։ Հեն է թոքաբորբով 4-ն էլ պառկած են։ Երեք թոռս անձնագիր ունի, փոքրը չունի, ասում են սոցփաթեթի մեջ չկա։
46 հազար դրամ թոշակով ես ուտե՞մ, ճամփորդե՞մ, թե՞ դեղ առնեմ։ Գազ է, լուս է, ջուր է, զիբիլ է, ինչպես տնտեսեմ։ Միսը 3.500-4000 դրամ է, կարա՞նք թոշակով գնել։ Առաջ գոնե կարագ կար, հիմա մարգարին՝ կեսը ջուր ու ձեթ է։
Սովորական սասինսկին հարցի ինչ արժի, որ չասաց՝ 1500 դր, լավ ասի, ես հիմա էթում եմ։ Ես ֆեյսբուքում կարդացել էի, որ ձրի է լինելու, բայց որ չհարցրեցի սասինսկիի գինը հիասթափվեցի, որովհետև այնքան մարդ կա, որ օրվա հացի փող է աշխատում»։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութի տակ մեկնաբանություն էր թողել.« Դու արդեն պետք է Լառնակայում լինեիր»