Մարդիկ եթե «Իմ քայլ»-ից բարեգործություն են ստանում, ի՞նչ մտածեն, դա արվում է Սամվել Կարապետյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի համար. Հարց Աննա Հակոբյանին
Քաղաքական
14:32 27/04/2026
Հայաստան

Մարդիկ եթե «Իմ քայլ»-ից բարեգործություն են ստանում, ի՞նչ մտածեն, դա արվում է Սամվել Կարապետյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի համար. Հարց Աննա Հակոբյանին

Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը չի ընդունում, որ իր ղեկավարած «իմ քայլը» հիմնադրամն ասցոցավում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Լրագրողները նրան հիշեցրեցին, որ ՔՊ-ականներն իշխանության եկան «Իմ քայլը» դաշինքով, Հակոբյանը շարունակում է ապրել Փաշինյանի հետ նույն տանիքի ներքո, հիմնադրամի հոգաբարձուների անդամ  է նաև ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը, որի ամուսինը ՔՊ ընտրական ցուցակում է ներառված։

«Մարդիկ եթե «Իմ քայլ»-ից բարեգործություն են ստանում, ի՞նչ մտածեն, դա արում է սամվել Կարապետյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի համար»,-հարցրեց լրագրողը Աննա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ Դանիել Իոաննիսյանը խախտել է իր իրավունքները, իր փաստաբաններն ուսումնասիրում են Իոաննիսյանի դեմ հաղորդում  ներկայացնելու հնարավորությունը։

«Խախտվում է իմ ազատ կամարտահայտության իրավունքը, պաշտոնյայի կին լինելուց, հանրային դեմք լինելուց բացի ես ունեմ ազատ կամարտահայտության իրավունք, որը դուք հիմա խախտում եք»,-արձագանքեց Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդիկ եթե «Իմ քայլ»-ից բարեգործություն են ստանում, ի՞նչ մտածեն, դա արվում է Սամվել Կարապետյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի համար. Հարց Աննա Հակոբյանին