Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար Մելոյան
Քաղաքական
10:50 27/04/2026
Հայաստան

Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար Մելոյան

«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։

Նա ընդգծում է՝ պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։

«Իշխանության բանաձեւով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։ Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է։ Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով. Գոհար Մելոյան