Դանիել Իոաննիսյանի մասով երկրորդ տարբերակը կոչվում է The Show Must Go On. Կարապետյանցը՝ Աննա Հակոբյանի ասուլիսի մասին
Իրավունք
16:39 27/04/2026
Հայաստան

Դանիել Իոաննիսյանի մասով երկրորդ տարբերակը կոչվում է The Show Must Go On. Կարապետյանցը՝ Աննա Հակոբյանի ասուլիսի մասին

«Տիկի՛ն Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ, դուք վերջապես այն կապուտարյուն, զտարյուն ցեղից չեք, որ մնացածս՝ նվաստներս էլ պատի ծակից կամ ծառից քաղած երևույթներ ենք»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Նժար» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ասուլիսին։

Նա հիշեցրեց, որ Հակոբյանը խոսում էր իր կոլեգաների՝ լրագրողների հետ, և պետք է հարգանքով վերաբերվեր, չնայած, որ ինքը վերջին շրջանում արաբական երկրներում արաբական ձիարշավարաններ է այցելում։

Անդրադառնալով առաջին տիկնոջ կողմից կոնվենցիաների հիշատակմանը՝ Կարապետյանքցը նշեց.  «Դուք էիք այն անձանցից մեկը, կամ միակը, որ արցախցիների դեմ ցեղասպանական գործողությունների ժամանակ, երբ մարդիկ մեկ տարուց ավել սովամահ էին լինում այնտեղ, երեխաները հաց չունեին ուտելու, մանկական կեր չկար, դուք այդ շրջանում մի ճասատեսակ էիք պատրաստում, եթե չեմ սխալվում, անվանումը «բոզբաշ» էր»։

Դիմելով Հակոբյանին՝ Կարապետյանցը հորդորեց Սահմանարդությանը հղում անելիս հիշել, որ բոլոր ժամանակներում իր թանկագին ամուսնու, ՔՊ-ի և թիմակիցների չափ, նաև  ղեկավար կազմի և հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ այնքան շատ է մայր օրենքը խախտվել, որքն երբեք չի եղել։

«Երբեք, ոչ մի իշխանություն Սահմանադրության վրա թքած չի ունեցել, որքան դուք եք այն արել։ Երբեք Հայաստանում օրենքներն այսչափ չեն խախտվել, ինչքան հիմա և մարդիկ այդքան նվաստացած արժանապատվությամբ չեն եղել, ինչքան հիմա...

Երբ դու կեղտոտ կոշիկներով անցնում ես կոնվենցիաների վրայով, երբ դու քո նեղ խմբային շահերի համար ոտնահարում ես օրենքն ու սահմանադրությունը,  միշտ հիշի, տիկին Հակոբյան, որ բումերանգի օրենքը դեռ ոչ մեկը չի չեղարկել և այս բումերանգը վերադառնում է ձեզ»,-ասաց Կարապետյանցը։

 Իրավապաշտպանը ներկայացրեց Աննա Հակոբյանի ասուլիսի երկու հնարավոր պատճառ։ Առաջին՝ ենթադրելով, որ Դանիել Իոանիսյանը փորձում է ինքնուրումն խաղալ և մաքրվել գործող իշխանությունների կատարած անօրենությունից՝ Կարապետյանցն ասաց. «Դա իրեն չի ներվելու և Դանիել Իոնիսյանից, որպես հանրային գործիչ, ճանաչելի մարդ, բազմակի օգտագործելուց հետո փորձում են ձերբազատվել։ Այսինքը՝ քրեական գործ հարուցել, հետո մտածեն, թե հետն ինչ են անելու...

Երկրոդ տարբերակը կոչվում է The Show Must Go On(շոուն պետք է շարունակվի)»։

Հիմնավորելով երկրորդ վարկածը՝ Կարապետյանցը նշեց, որ այս տարիներին Դանիել Իոաննսյանը հասցրել է բաց խաղաքարտերով սատարել Նիկոլ Փաշինյանին, ով ասոցացվում է որպես Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող մարդ և հիմա խնդիր կա ընտրություններից առաջ Իոաննիսյանին մաքրել՝ որպես «անաչառ դիտորդ»։

 Իրավապաշտպանն Աննա Հակոբյանին նաև հորդորեց կանանց իրավունքներից խոսելիս հիշել Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների մայրերին, վրաերթի ենթարկած Սոնա Մնացականյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder