Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
83-ամյա կինը Ճապոնիայում կատակելու համար ծեծելով սպшնել է իր 82-ամյա ամուսնուն
Ճապոնիայում 83-ամյա մի կին ծեծելով սպանել է իր 82-ամյա ամուսնուն և հորինել մի հնարամիտ պատճառաբանություն։ Դեպքի մասին հաղորդում է Japan Today-ը։
Նագոյայից Նորիկո Ակաիկեն ապրիլի 21-ի երեկոյան զանգահարել է շտապօգնության ծառայություն և հայտնել, որ իր ամուսինը՝ Շինիչին, կորցրել է գիտակցությունը։ Նրան ախտորոշվել է սրտի կաթված և տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկները չեն կարողացել փրկել տարեց տղամարդուն։ Բուժզննությունից հետո նրանք ամբողջ մարմնի վրա հայտնաբերել են կապտուկներ և տեղեկացրել են ոստիկանությանը։
Ոստիկանության հետ հարցաքննության ժամանակ Նորիկոն խոստովանել է, որ ծեծել է ամուսնուն։ Նա մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ապա՝ ոտքով։ «Ամուսինս ծաղրում էր ինձ, ուստի ես բռունցքով և ոտքով հարվածել եմ նրան»,-ասել է կինը։