ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից
Տնտեսություն
11:42 27/04/2026
Հայաստան

ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից

ՊԵԿ-ը հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների առաջին եռամսյակում վճարած հարկերի ցուցանիշը։ Առաջին հորիզոնականում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է 21.3 մլրդ դրամ վճարած հարկով։ 2025 թ նույն ժամանակահատվածում այս ընկերությունը երկրորդն էր՝ վճարած 16.5 մլրդ դրամ հարկով՝ զիջելով «Գազպրոմ Արմենիային»։ 2026 թ-ին «Գազպրոմ Արմենիան» արդեն երկրորդն է և վճարել է 19.4 մլրդ. դր. հարկ։

Երրորդ հորիզոնակը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը վճարել է 15.4 մլր դրամ։ Հատկանշական է, որ այս ընկերությունը 2025 թ. առաջին եռամսյակում չկար նույնիս առաջին 200 հարկատուների թվում։

Չորրորդ հորիզոնակնում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 11.4 մլրդ դրամով։

Հինգերոդ տեղում «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունն է (8 մլրդ դրամ), որը նախորդ տարի 10-րդն էր՝ վճարած 4 մլրդ դրամով։

6-րդ հորիզոնականը «ԻՄՎԲԱՄ» ընկերությունն է(6.8 մլրդ դր.), որը ներկայացնում է «Վալդբերիզը» և նախորդ տարի էլ էր նույն հորիզոնականում(5.6 մլրդ դրամ)։

«Դիջիթեյն» ընկերությունը 7-րդն է՝ վճարած 6.7 մլրդ դրամով։ 8-րդ հորիզոնականում «ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն է(6.3 մլրդ.դր.), 9-ում «Սիթի»-ն(6.1 մլրդ. դր), իսկ 10-րդ հորիզոնակոնւմ «Թեղուտ»-ն է՝ 6.1 մլրդ դրամով։

Հատկանշական է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դուրս է մնացել առաջին տասնյակից, այն դեպքում երբ 2025 թ նույն ժամանակհատվածում 9-րդն էր՝ վճարած 4.4 մլրդ. դր հարկով։ 2026 թ-ին ՀԷՑ-ը 14-րդն է (4.5 մլրդ դր)։

1000 խոշոր հարկ վճարողները 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 մլրդ 916 մլն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 մլրդ 353 մլն դրամ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից