Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. Աբրահամյան
«Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում են ճշմարտությունը:
«Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող և գլուխները կախ որոշում-հրաման կատարող զինվորականները»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով։