Մոսկվայի հյուսիսի նորակառույցում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է
Հասարակություն
14:41 28/04/2026
Հայաստան

Մոսկվայի հյուսիսի նորակառույցում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Մոսկվայի հյուսիսում նորակառույցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է երեքի։

«Վերջին տվյալներով՝ 31 մարդ փրկվել է, յոթը՝ վիրավորվել, իսկ երեքը՝ զոհվել», -ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Հրշեջները շարունակում են փրկել մարդկանց այրվող շենքի երկրորդ հարկից։ Փրկարարները կառույցի շուրջ տեղադրել են աստիճաններ, իսկ ներսում աշխատում են գազային և ծխային պաշտպանության աշխատակիցները։

Ընդհանուր առմամբ, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա։

Հրդեհը տարածվում է Մոսկվայի երկրորդ ամբուլատոր անցումում կառուցվող բազմահարկ շենքում։ Կրակն արագ տարածվել է երկրորդ և երրորդ հարկերում՝ դասակարգվելով որպես հինգերորդ՝ ծանրության ամենաբարձր մակարդակի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այրվող շենքի ներսում կարող է լինել առնվազն 200 մարդ։

Կենդանի մնացած շինարարները հայտնել են, որ բոցերը բռնկվել են գրեթե անմիջապես, որից հետո ամբողջ շենքը լցվել է խիտ, խեղդող ծխով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվայի հյուսիսի նորակառույցում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է