Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ով Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, կալանավորվել է երկու մասով, հացադուլ է իրականացնում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման ու քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության։
Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները, 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահ ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է, ստիպված իրականացնում է հացադուլ։
Ընդամենը որոշ ժամանակ առաջ ադրբեջանական բանտում հացադուլ էր անում Ռուբեն Վարդանյանը, իսկ այսօր պարոն Ավանեսյանն է հացադուլ անում հայաստանյան բանտում։ Սա մեր խարանն է. զուգակցված, իրար ձայն տված աշխատում են երկու «քաղաքակիրթ» ընկերները՝ Ալիևն ու Փաշինյանը, բայց ժողովուրդը հունիսի 7-ին իր խոսքն ասելու է»,- նշում է Ա.Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Ա.Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն գործի վերաբերյալ ձայնագրություն էր տարածել ու հայտնել. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»։