Աշխարհի առաջնությանն արդյունքներս կբարելավեմ, քանի որ այս կիլոգրամներով չեմ կարող պայքարել մեդալի համար. Վարազդատ Լալայան
Սպորտ
13:30 29/04/2026
Հայաստան

Աշխարհի առաջնությանն արդյունքներս կբարելավեմ, քանի որ այս կիլոգրամներով չեմ կարող պայքարել մեդալի համար. Վարազդատ Լալայան

«Ինձ համար ստացված մրցումներ էին, քանի որ հաղթել եմ,  իսկ եթե խոսում ենք արդյունքներից, արդյունքներս քիչ էին»,- ասուլիսում աասաց Եվրոպայի եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը։

Նա նշեց, որ մրցակցությունն  ընդհանուր առմամբ թույլ էր, բայց բարձրացրեց այն կիլոգրամնները, ինչին պատրաստ էր։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը կարիերայում երրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված առաջնության գերծանր քաշայինների պայքարում Լալայանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 451 կգ արդյունքով: Առանձին վարժություններում ևս Լալայանը լավագույնն է ճանաչվել: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 241 կգ-ն:

Նա ասաց, որ հիմա հանգստանում են, այնուհետև կսկսեն մարզումները՝  պատրաստվելու աշխարհի առաջնությանը։

«Արդեն աշխարհի առաջնությանն արդյունքներս  կբարելավեմ, ավելի բարձր  կիլոգրամներ կբարձրացնեմ, քանի որ այս  կիլոգրամներով աշխարհի առաջնությանը չեմ կարող պայքարել մեդալի, հաղթանակի համար։

Մեր նպատակն է աշխարհի ռեկորդներ սահմանելը։ Կփորձենք՝ հասնել այդ նպատակին»,- ասաց Վ.Լալայանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհի առաջնությանն արդյունքներս կբարելավեմ, քանի որ այս կիլոգրամներով չեմ կարող պայքարել մեդալի համար. Վարազդատ Լալայան