Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացվածները դուրս են գրվել
«Պացիենտների առումով ունենք բավարար վիճակ, բոլորը դուրս են գրվել» ,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին։
Նա նշեց, որ նոր դեպքեր չունեն։ Ավանեսյանն ասաց, որ համապատասխան կառույցների հետ իրականացվել են ջրի մաքրման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի փոխանցմամբ, կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։