ՀՀ պետական բյուջեից 1 մլրդ 59 մլն դրամ համաֆինանսավորում հատկացվեց 14 համայնք
Տնտեսություն
13:07 30/04/2026
Հայաստան

ՀՀ պետական բյուջեից 1 մլրդ 59 մլն դրամ համաֆինանսավորում հատկացվեց 14 համայնք

«Քննարկման է ներկայացվում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը»,- կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 Նա նշեց, որ պետական բյուջեից համաֆինանսավորվելու է 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագիր։

«Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8 , Գեղարքունիքի մարզում՝ 1, Կոտայքի մարզում 1, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝1 և Տավուշի մարզում՝3»,- զեկուցեց Խուդաթյանը։

Նախարարը ներկայացրեց ընթացիկ տարում պետական բյուջեից համայնքներին տված համաֆինասավորման համագումարը։

«Համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո 2026 թ-ի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տված 4 մլրդ 117  մլն դրամի համաֆինսավորում»,- ասաց Խուդաթյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder