Սոցհարցում. Ո՞ր ուժին կքվեարկեն քաղաքացիները, եթե ԱԺ ընտրությունը կայանա հաջորդ շաբաթ
Քաղաքական
15:44 30/04/2026
Հայաստան

Սոցհարցում. Ո՞ր ուժին կքվեարկեն քաղաքացիները, եթե ԱԺ ընտրությունը կայանա հաջորդ շաբաթ

Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի,  ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք։ Այս հարցը «Gallup International Association»-ի կողմից անցկացված հարցման ժամանակ տրվել է քաղաքացիներին։

Ասուլիսում  «GALLUP» International ասոցիացիայի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները՝

26,7 տոկոսը կքվերակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինք

8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք

7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

4,2 տոկոս՝ «Միասնության թևեր» կուսակցություն

3,1 տոկոսը՝ «Դեմոկրատիա-օրենք կարգապահություն» կուսակցություն

2,7 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

2,3 տոկոսը՝ «Հայաստանի շնորհապետական» կուսակցություն

1,9 տոկոսը՝  «Նոր ուժ» ռեֆորմիստական  կուսակցություն

1,7 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցություն

1,1 տոկոսը՝ Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցություն

0,7 տոկոսը՝ ԱԺԲ

0,6 տոկոսը՝ «Բոլորին դեմ եմ»

0,4 տոկոսը՝ «Ալյանս» առաջադիմական կուսակցություն

0,4 տոկոսը՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

0,4 տոկոսը՝ ՀԱԿ

0,3 տոկոսը՝ «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք

0,3 տոկոսը՝ «Ռեֆորմիստների» կուսակցություն

0,3 տոկոսը՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն 

Մարդկանց 8,3 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, 8 տոկոսը դժվարացել է պատասխանել, 1,3 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 5,7 տոկոսը նշել է, որ  ընդհանրապես չի քվեարկի։

Անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder