Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ պետական բյուջեից 1 մլրդ 59 մլն դրամ համաֆինանսավորում հատկացվեց 14 համայնք
«Քննարկման է ներկայացվում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը»,- կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ պետական բյուջեից համաֆինանսավորվելու է 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագիր։
«Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8 , Գեղարքունիքի մարզում՝ 1, Կոտայքի մարզում 1, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝1 և Տավուշի մարզում՝3»,- զեկուցեց Խուդաթյանը։
Նախարարը ներկայացրեց ընթացիկ տարում պետական բյուջեից համայնքներին տված համաֆինասավորման համագումարը։
«Համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո 2026 թ-ի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տված 4 մլրդ 117 մլն դրամի համաֆինսավորում»,- ասաց Խուդաթյանը։