Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան
Քաղաքական
14:44 30/04/2026
Հայաստան

Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

«Երգը կուսակցությանը չէ՝ այլ Հայաստանի հանրապետության մասին է և ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գալ ինձ տեսնեն, գան»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝  արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ երեխաներին են օգտագործում իր քարոզարշավի ժամանակ և նրանց ծնողները կարող են բողոքել դատարան և ԿԸՀ։

Նշելով, որ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նաև երեխաների հետ է հանդիպում՝ լրագրողը հետաքրքրեց, թե արդյոք սա քարոզչության մեջ ներգրավել չի՞ նշանակում, երբ դպրոցներից մեկում հնչել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երգը: 

«Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման՝ ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ»,-հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով.

Մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների: Երբ երկրի վարչապետն այցելում է մի տեղ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, այնուամենայնիվ, դա սովորական և շարքային իրադարձություն չէ, և մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ»:

Փաշինյանը նաև հայտարարեց՝ եթե որևէ անձ վարչական ռեսուրսի կիրառմամբ, օրենքով արգելված ձևով փորձի սահմանափակել կամ պարտադրել քաղաքացիների մասնակցությունը՝ հատկապես նախընտրական շրջանում, ապա անկախ նրանից՝ արգելել է մասնակցությունը, թե հարկադրել է մասնակցել, հետևանքները լինելու են նույնը, քանի որ ՀՀ-ն ազատ և ժողովրդավարական պետություն է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան