Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրալիայի Ալիս Սփրինգս քաղաքում հարյուրավոր ցուցարարներ բախվել են իրավապահ մարմինների հետ՝ պահանջելով արդարադատություն հնգամյա տեղաի աղջկա սպանության մեջ մեղադրվող տղամարդու համար։ Լուրը հաղորդում է ABC-ն։
Աղջիկը անհետ կորել էր շաբաթ օրը, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է հինգշաբթի օրը։ Սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է նույն օրը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ տեղի բնակիչների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ամբոխի դեմ, և ի պատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների վրա նետվել են տարբեր առարկաներ։ Վնասվել է մի քանի պարեկային մեքենա։ Վիրավորվել են երկու ոստիկան և երկու բուժաշխատող։
«Ուրբաթ առավոտյան կասկածյալը անվտանգային նկատառումներով տեղափոխվել է Դարվին՝ Հյուսիսային տարածքի մայրաքաղաք»,-հայտնել է ոստիկանությունը։