Փաշինյանը չէր խոսի ծայրահեղ աղքատության մասին, եթե դրա մասին չհայտարարեր Սամվել Կարապետյանի թիմը. Վերլուծաբան
Քաղաքական
09:43 01/05/2026
Հայաստան

Փաշինյանը չէր խոսի ծայրահեղ աղքատության մասին, եթե դրա մասին չհայտարարեր Սամվել Կարապետյանի թիմը. Վերլուծաբան

«Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է եւ դա շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես, մայիսմեկյան առիթով ասում է Նիկոլ Փաշինյանը: Իրականում այդ հանգամանքը բացարձակապես տեղ չէր գտնի նրա ուղերձում, եթե նախօրեին ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ մի քայի մասին չհայտարարեր Սամվել Կարապետյանի թիմը: Ինչպես արդեն հայտնի է, հայտարարվել է, որ ստեղծելու են հիմնադրամ, որի միջոցով ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ամսական 150 հազար դրամ օժանդակություն։ Եվ ահա, այդ տեղեկատվությունից հետո Նիկոլ Փաշինյանի մայիսմեկյան ուղերձում անդրադարձ է արվում ծայրահեղ աղքատությանը, ասելով, թե այն «վերացման շեմին» է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա չի բացառում, որ արդեն հանձնարարություն է տրված վիճվարչությանը, որ ապահովեն այնպիսի վիճակագրական հնարքներ, որ մինչեւ  հունիսի 7-ը պաշտոնապես ազդարարվի, թե Հայաստանում այլեւս չկա ծայրահեղ աղքատ:

«Եթե այդ պատկերը դուրս ենք բերում պարզապես ներքաղաքական պայքարի դաշտից եւ չափում են ընդամենը գետնի վրա եղած իրողություններով, ապա առկա է հետեւյալը՝ Հայաստանի բանկերն օրինակ վերջին չորս տարիներին շարունակաբար ստանում են հարյուրավոր միլիոն դոլարների գերշահույթ: Կրկնեմ՝ տարեկան, ոչ թե չորս տարիները միասին: Միայն 2022 թվականին գերշահույթը հասնում էր արդեն մեկ միլիարդ դոլարի: 

Դրան զուգահեռ, գերշահույթներ էին ստանում ընկերությունները, որոնք աշխատում էին դեպի Ռուսաստան, եւ Ռուսաստանից վերաարտահանումների վրա: Ահա այդ գերշահութային բումի պայմաններում, Հայաստանում աղքատությունը նվազել է հազիվ 1 տոկոսով: Եվ սա Նիկոլ Փաշինյանի կառավարման ութ տարիներին ցուցանիշ է նաեւ: Սկզբունքորեն, նրա կառավարման ընթացքում տեղի է ունեցել աղքատության ցուցանիշի չնչին նվազում՝ հազիվ 2 տոկոս: Կրկնեմ, սա այն պարագայում, երբ ոչ միայն 2022 թվականից հետո հսկայական ծավալի փող է մտնում Հայաստան, այլ նաեւ՝ պետականն պարտք է ավելացել 8 միլիարդ դոլարով, այսինքն տարեկանն փաստորեն 1 միլիարդ դոլար:

Ահա այս պայմաններում, երբ մարդն ասում է, թե շուտով կվերանա ծայրահեղ աղքատությունը, մեղմ ասած ծայրահեղ անլուրջ պետք է լինել, այդ խոսքերը «սպառելու» համար»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը չէր խոսի ծայրահեղ աղքատության մասին, եթե դրա մասին չհայտարարեր Սամվել Կարապետյանի թիմը. Վերլուծաբան