Հունաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ
Քաղաքական
19:09 03/05/2026
Հայաստան

Հունաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրան ուղեկցել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել Հուշասյանը՝ նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder