Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք պետք է ցույց տանք, թե Հայաստանը որպես պետություն, ինչ է ակնկակլում այս գագաթնաժողովից»,-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանների դիմաց կազամկերպած ակցիայի ժամանակ, ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ եթե Հայաստանն ինչ-որ բան չստանա գագաթնաժողովից, ապա այն կլինի ընդամնեը գեղեցիկ, թանկ, բայց մեր համար անիմաստ անցկացված միջոցառում։
Թաթոյանը հայտարարեց, որ պետք է գագաթնաժողովի մասնակիցներին ցույց տալ, որ ՀՀ գործող իշխանությունները կապ չունեն, ոչ մարդու իրավունքների, ոչ էլ ժողովրդավարության հետ։
«Կամայական կառավարում, երբ մարդուն աշխատանքից ազատում են, քանի որ կառավարության ղեկավարն ասում է՝ ես այդպես եմ ուզում։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ ուղղակի մոռացվեն, որովհետև նրանք իրենց համար բարձրացնում են անհարմար հարցեր»,-ասաց Թաթոյանը և, մասնավորացնելով որ խոսքը գնում է արցախցիների իրավունքի մասին, հավելեց.
«Արցախ վերադարձի հարցը ոչ Փաշինյանն է իր տնից բերել, ոչ էլ փաշինյանը կարող է այստեղ որևէ բան անել, որովհետև այն միջազգայնորեն ամրագրված իրավունք է»։
Նա հավելեց, որ հենց փաշինյանի օորոք է միջազգային կառույցներում ամրագրվել արցախցիների վերադարձի իրավունքը