Ցնծա՛, ո՛վ հայությո՛ւն, զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
21:39 04/05/2026
ԼՂՀ

Ցնծա՛, ո՛վ հայությո՛ւն, զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է. Վարդան Ոսկանյան

«Համազգային ամոթի և անպատվության հերթական նողկալի էջը, ցավոք, գրված է»,-Գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխը Երևանում անցկացվող միջոցառմանն առցանց մասնակցելով՝ Արցախում հայության էթնիկական զտումն անվանում է «անջատողականության դեմ պայքար», իսկ Բաքվի բանտերում պահվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանն՝ «արդարադատության առջև կանգնած պատերազմական հանցագործներ»։

Ցնծա՛, ո՛վ հայությո՛ւն, զի Եվրոպայի սրտում ես, իսկ հերթական Կիպրոսի տոմսը 900 դրամ է...»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder