Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին. Եվրոպական խորհրդի նախագահ
Քաղաքական
18:00 04/05/2026
Հայաստան

Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին. Եվրոպական խորհրդի նախագահ

«Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ մենք բոլորս այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհագրա-քաղաքական ուղղության, ճանապարհի»,- Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտից հետո հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը միասին են այդ ճանապարհին. «Հենց այդ պատճառով վաղը մեք կանցկացնենք Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը»։

Նրա գնահատմամբ, Եվրոպական քաղաքական համայնքի այսօրվա գագաթնաժողովն իսկապես պատմական էր. «Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքը հանդիպել է Հարավային Կովկասում, այսօր այս գագաթնաժողովին տեսաձայնային կապով մասնակցել է  նաև  նախագահ Ալիևը։ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում»։

Եվրոպական խորհրդի նախագահը նաև ուղերձ հղեց Երևանում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն. «Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին այնքան, որքան հարկավոր է հասնելու հարատև, արդար, մնայուն խաղաղության՝ հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ 

Մենք պետք է հաշվի առնենք Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը՝ բացելով բանակցությունների հարթակը հնարավորին չափ շուտ»։

Անտոնիու Կոշտան շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին գագաթնաժողովի հյուրընակալման համար, դրանից զատ նաև օգտվելու այս պատմական հնարավորությունից՝ Հայաստանին  մոտեցնելու Եվրամիությունը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին. Եվրոպական խորհրդի նախագահ