Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2020-ին Ռուսաստանը լքեց Հայաստանին, Հայաստանն ունի եվրոպական կոչում. Մակրոն
«Այսօր այն, ինչ տեղի է ունենում ձեր երկրում, շատերը չէին սպասում նման պահի։ Դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ։ Սա մեծ հաջողոթյունների հնարավորություն է ընձեռում Հայաստանին»,- Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա ընդգծեց, որ սա Հայաստանի պահն է, Ֆրանսիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին. «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նույնն էլ հավատում եմ Վրաստանի մասով»։
Մակրոնը նաև նշեց, որ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար, մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։
«Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն, ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքեր ապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպիսին շատերը պատկերացնում էին, տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին։ Հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն։ Բոլորը կարծես սովորել էին, որ ՌԴ պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև Հարավային Կովկասը, կարծես, պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։
Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը սկսել եք 2018 թվականից»,- ասաց Մակրոնը։
Մակրոնի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։