Հիվանդանոցներում ծանրաբեռնվածություններն առաջացրել է ընդդիմությունը. Սերգեյ Բագրատյան
Առողջություն
17:31 05/05/2026
Հայաստան

Հիվանդանոցներում ծանրաբեռնվածություններն առաջացրել է ընդդիմությունը. Սերգեյ Բագրատյան

«Առողջության համընդհանուր ապահովագրության ծարագիրը հրաշալի ծրագիր է և մեր քաղաքացիներն իսկապես հրաշալի օգտվում են այդ ծրագրից, բայց վերջրս անընդհատ լսում եմ, որ հիվանդանոցները խիստ ծանրաբեռնված են այդ ծրագրի արդյունքում»,- ԱԺ հայտարարությունների ժամաին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Հայտնելով, որ քաղաքացիների իրավունքն է օգտվել այդ ծրագրից՝ ՔՊ-ական պատգամավորը պնդեց, որ հետաքրքրվել է, թե ինչու են հիվանդանոցները նման ձևով ծանրաբեռնված։

«Պարզեցի երկու հանգամանք. ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և նրանց համախոհները առողջապահության համակարգում, կոչ են անում շտապ գալ օգտվել այս ծառայությունից՝ հայտարարելով, թե ընտրություններից հետո այլևս կդադարեցվի այս ծրագիրը։ Այս կենտրոնները հայտարարում են, թե իշխանությանն ընդամեը մեկ ամիս է մնացել և իրենք վերցելու են իշխանությունը։ Հարց է առաջանում՝ եթե դուք հայտարարում եք, որ հաղթելու եք ընտրություններում, ապա ինչու եք հայտարարում որ ծրագիրն ավարտվելու է հունիսի 7-ից հետո։ Նշանակում է, որ դուք որոշել եք ընտրվելու դեպում դադարեցնել այս ծրագիրը»,-տրամաբանության ինդուկցիայի կանոնով եզրակացրեց ՔՊ-ական պատգամավորը․

 Ըստ Բագրատյանի՝ ընդդիմությունը մտավախություն ունի, որ չի հաղթելու և իշխանությունը շարունակելու է այդ ծրագիրը և մտադրվել է այդ ձևով խոչընդոտել ապահովագրությանը։

«Այսինքն՝ այնպիսի ծանրաբեռնվածություն ստեղծել, որ քաղաքացիները չկարողանան բոլորը օգտվել ծրագիրից․ Ակնհայտ է, որ դուք ասում եք՝ մեր ընտրվելու դեպում ծրագիրը դադարեցվելու է, հետևաբար, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում չընտրեք ընդդիմությանը, որպեսզի այս ծրագիրը չդադարեցվի»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder