ՔՊ-ի համար խնդիրը մինչև հունիսի 7-ն է՝ «Ինձնից հետո՝ թոկուզ ջրհեղեղ» սկզբունքով. Արմենուհի Կյուրեղյան՝ առողջության ապահովագրության մասին
Առողջություն
17:35 07/04/2026
Հայաստան

ՔՊ-ի համար խնդիրը մինչև հունիսի 7-ն է՝ «Ինձնից հետո՝ թոկուզ ջրհեղեղ» սկզբունքով. Արմենուհի Կյուրեղյան՝ առողջության ապահովագրության մասին

«Էս մարդկանց աշխատանքի արդյունքում մենք պետք է հասնեինք նրան, որ նման հիվանդությունների տարածումը կանխվեր և նման հիվանդություններով բժշկի դիմողները քիչ լինեին»,-Դավթաշեն վարչական շրջանի թիվ 20 պոլիկլինիկայում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հավելելով.

«Ստացվում է՝ ինչքան լավ ես աշխատում այնքան քիչ ես վարձատրվելու, որովհետև եթե բժիշկը կանխարգելել է հիվանդությունը, ինչի արդյունքում քիչ հիվանդներ կան ուրեմը պետք է քիչ վճարվես»։

 Պոլիկլինիկայի ֆթիզիատորը մինչ այդ իր դժգոհությունը հայտնեց վարձատրության նոր մեխանիզմից, ըստ հիվանդի քանակի։ Ստացվում է, որ եթե ինքը լավ աշխատելով կանխարգելելե է տուբերկուլոզի տարածումը և արդեն քիչ հիվանքներ ունի՝ ամիսը 1-2, հետևաբար պետք է այդ երկու հիվանդի համար էլ վարձատրվի։

 Նա նշեց, որ այդ միտումն անտրամաբանական է, քանի որ ԱՆ-ն պետք է հակառակն անի, որ կանխարգելվեն հիվանդությունները։

«Եթե թոքաբանը, որն իր կանխարգելիչ գործունեությամբ բավականին մեծ գործ է արել առողջապահության բնագավառում, սկսելու է մտածել, թե արդյո՞ք իմաստ ունի աշխատել, որովհետև աշխատելու է և չի վճարվելու, որովհետև լավ է աշխատել և պացիենտները քչացել են»,-նկատեց պատգամավորը։

 Նման դեպքերում բժիշկները կվերապրոֆիլավորվեն  այլ մասնագիտացմամբ, որտեղ շատ հիվանդ կա։

«Ամեն մի գործարքի դիմաց վճարվող գումարն այնքան է իջեցվել, որ արդյունքում մենք լուրջ վտանգ ենք ունենալու առողջապահության համակարգում բժշկական անձնակազմի պակասի առումով, իսկ առողջապահությունն առանց բժշկական անձնակազմի առողջապահություն չէ, ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց.

 «ՔՊ-ի համար խնդիրը դա է. իրենց համար խնդիրը մինչև հունիսի 7-ն է, դրանից հետո ինչ կլինի՝ դա արեդեն իրենց խնդիրը չէ՝ «Ինձնից հետո՝ թոկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ իրենց խնդիրը վերընտրվելն է»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ի համար խնդիրը մինչև հունիսի 7-ն է՝ «Ինձնից հետո՝ թոկուզ ջրհեղեղ» սկզբունքով. Արմենուհի Կյուրեղյան՝ առողջության ապահովագրության մասին