Խաղաղության գործընթացը շատից-քչից լավ է ընթանում, բայց դեռ պետք է բախվենք հասարակությունների հաշտեցման. ադրբեջանցի փորձագետ
Քաղաքական
17:34 05/05/2026
Հայաստան

Խաղաղության գործընթացը շատից-քչից լավ է ընթանում, բայց դեռ պետք է բախվենք հասարակությունների հաշտեցման. ադրբեջանցի փորձագետ

«Ադրբեջանը տասնամյակներ շարունակ  բազմաթիվ տրավմաների է ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի տխրահռչակ ներգրավածության պատճառով»,- Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց  Թոփչուբաշով կենտրոնի նախագահ, ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը։

Ըստ նրա, այդ միավորը վնասներ է հասցրել  իրավիճակին, հետաձգել է լուծումը։

«Ադրբեջանը միանշանակ կողջուներ այն ներգրավածությունները, որոնք կփորձեին աջակցել խաղաղության գործընթացը»,- ասաց նա։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերութունների մասին, փորձագետը նշեց. «Հավատացած եմ, որ խաղաղության գործընթացը շատից-քչից լավ է ընթանում, բայց ապագայում դեռ պետք է բախվենք հասարակությունների հաշտեցման»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder