Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մայիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։
«Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը...
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկա Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գեղամ Հ․-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը նշված շենքի 9-րդ հարկում էր բնակվում և տանը եղել է մոր հետ և մի պահ դուրս է եկել պատշգամբ ծխելու ու վայրկյաններ անց մայրը ուժեղ հարվածի ձայն է լսել և դուրս է եկել ու հայտնաբերել տղային այդ վիճակում և վաղը տղան պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն»,-գրում է shamshyan.com-ը։