Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ն Իրանի երկու բեռնատար քաղաքացիական նավի է հարվածել, զոհվել է 5 ուղևոր. Tasnim
ԱՄՆ-ն հարվածել է Օմանից Իրան ապրանքներ տեղափոխող երկու քաղաքացիական նավակների։ Այդ մասին հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի ռազմական աղբյուրին։
«Հետաքննությունը ցույց է տվել, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են Օմանի ափին գտնվող Ալ-Խասաբից դեպի Իրան ուղևորվող քաղաքացիական բեռներ տեղափոխող երկու փոքր նավերի վրա», - նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի տվյալներով՝ հինգ ուղևոր զոհվել է։ Վաշինգտոնը միջադեպը որակել է որպես իրանական ռազմական նավակների դեմ հաջողված գործողություն։ IRIB-ը նախկինում հայտնել էր, որ մի քանի փոքր նավեր խորտակվելու մասին տեղեկատվությունը կեղծ է։
Կիրակի օրը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ աշխարհի տարբեր երկրներ, իբր, խնդրել են Միացյալ Նահանգներին ազատել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը, ինչը նրան դրդեց հայտարարել «Ազատություն» գործողությունը: Axios-ի տվյալներով՝ ամերիկյան նավատորմը կմնա «մոտակայքում» առևտրային նավերի հետ՝ իրանական զինվորականների կողմից «հարձակումների» դեպքում: Միացյալ Նահանգները նաև մտադիր է նավաստիներին տեղեկատվություն տրամադրել անվտանգ անցման ուղիների վերաբերյալ։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին զգուշացրեց, որ նեղուցով նավագնացությանը ցանկացած միջամտություն կխախտի հրադադարը։