Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող անձը թույն է խմել։
«Մանկապիղծներից մեկը թույն է խմել, տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Հիշեցնենք՝ լրագրողն օրեր առաջ ահազանգել էր՝ Վեդիում մանկապղծության դեպքեր են եղել, իրավապահները կոծկում են, լիարժեք քննություն չի տարվում:
Այսօր սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբանն «Ազատությանը» փոխանցել է, որ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:
Այսօր փաստաբան Վարդուհի Էլբակյանը կպատմի Վեդու մանկապղծության մանրամասները։