44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր
Հասարակություն
23:31 07/05/2026
Հայաստան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Տեղեկանում ենք Հիսուս Քրիատոսի մոնումենտալ արձան ֆեյսբուքյան էջից;

«Կամավորական այցը յուրահատուկ խորհուրդ ուներ․ նրանք միացել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ դառնալով ազգային վերածննդի, միասնականության և ներքին համերաշխության գաղափարը մարմնավորող բացառիկ նախագծի մասնակիցը։

Այս  այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ ամենածանր ցավի միջով անցած մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում միավորվելու և ապագայի հանդեպ հավատը պահպանելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder