Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
10:58 07/05/2026
Հայաստան
Քաղաքապետարանը վերահսկում է տոմսերը, բայց չի հսկում ավտոբուսների վիճակը
Քիչ առաջ Panorama.am-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես ճանապարհին փչացած ավտոբուսից իջած 10-13 ուղևորներ ստիպված վճարեցին մեկ այլ ավտոբուսից օգտվելու համար:
Իհարկե, անսարք ավտոբուսին համար վճարած գումարը քաղաքացիներին չվերադարձրեցին: Ստացվեց, ուղևորը ոչ իր մեղքով ճանապարհածախսի համար վճարեց կրկնակի գումար:
Լավ կլինի, որ քաղաքապետարանը պատշաճ վերահսկի նաև ավտոբուսների վիճակը, որոնք աշխատում են գերծանրաբեռնված` տեղափոխելով անհամեմատ ավելի շատ մարդ, քան նախատեսված է:


Աղբյուրը`Panorama.am
Placeholder