Կաննի կինոփառատոնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին
Օրվա թեմա
13:44 07/05/2026
Հայաստան

Կաննի կինոփառատոնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին

Կաննի կինոփառատոնի Cannes Classics բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։

Ծրագրի շրջանակում ցուցադրվելու են Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը, որոնք ընդգրկված են «Peleshian Project»-ում՝

• «Մարդկանց երկիրը» (1966)

• «Սկիզբ» (1967)

• «Մենք» (1969)

• «Բնակիչներ» (1970)

• «Տարվա եղանակներ» (1975)

«Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը դիտարկվում է որպես նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայություն՝ վերահաստատելով նրա առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ»,- նշում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կաննի կինոփառատոնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին